News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 22
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի  309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

Այսպես, սպանության դեպքի վերաբերյալ ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Վ. Օ.-ն 12.04.2018թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հայտնել է, որ սպանություն կատարելու կասկածանքով 27.04.2017թ.-ին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ հիշյալ բաժնի աշխատակիցները խոշտանգել  են իրեն. ծեծի ենթարկելով ստիպել են խոստովանել իր կողմից չկատարված հանցանքը:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված մեկ այլ քրեական գործի նյութերի համաձայն` դեռեւս 08.02.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցը նյութեր է նախապատրաստել առանց համապատասխան փաստաթղթի առկայության, գողացված խողովակներով բեռնված բեռնատարի հայտնաբերման դեպքով: Այդ կապակցությամբ հիշյալ բեռնատարի վարորդը հրավիրվել է ոստիկանության բաժին, որտեղ, ըստ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի, վերջինս, իբր,  ներկայացրել է խողովակների տեղափոխման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, որի հիմքով էլ քրեական գործ չի հարուցվել:

Սակայն հետագայում հիշյալ խողովակների գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Աշտարակի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վերը նշված բեռնատարի վարորդն իր ցուցմունքով հայտնել է, որ որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել ոստիկանության աշխատակցին եւ բացատրություն է տվել վերջինիս թելադրանքով: Բացի այդ, քննության ընթացքում պարզվել է նաեւ, որ բացատրությունում նշված որոշ տվյալներ էլ կեղծվել են հիշյալ ոստիկանի կողմից:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում աղջիկը ծեծել է վարորդին եւ առեւանգել տաքսին
Մոսկվայի կենտրոնում 27-ամյա մի աղջիկ ծեծի է ենթարկել տաքսու վարորդին եւ գնացել ․․․
Սուրգութ-Մոսկվա չվերթի իրավախախտին կարող են մեղադրել օդանավն առեւանգելու մեջ
«Իրավախախտը ձերբակալվել է: Ըստ նախնական տեղեկատվության՝ ձերբակալման ժամանակ ոչ ոք չի տուժել», - ասել է գործակալության զրուցակիցը...
Մանվել Գրիգորյանին տեղափոխեցին կալանավայր
Պաշտպանական կողմի ուղեկցությամբ՝ մասնավոր ավտոմեքենայով։
Մուրմանսկի մարզում ռմբակոծիչ է կործանվել
Ըստ նախնական տվյալների՝ անձնակազմի հրամանատարը եւ շտուրմանը ողջ են մնացել...
Արմավիրում 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գովազդային երկաթե սյանը
Օպերատիվորեն ժամանել են «Էջմիածին» բժշկական կենտրոնի բժիշկները...
Թռչում ենք Աֆղանստան. «Աէրոֆլոտի» ուղեւորը պահանջել է շեղվել երթուղուց
Սուրգուտ-Մոսկվա չվերթի ուղեւորներից մեկը թռիչքի պահին պահանջել է շրջել ինքնաթիռը․․․
Ֆոտոռեպորտաժներ