News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը կժամանի Իսրայել երկրի դեսպանատունը Երուսաղեմում բացելու նպատակով։ Այս մասին հաղորդել է Պարագվայի կառավարության ներկայացուցիչը։

AP-ի փոխանցմամբ՝ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշումը Պարագվայում բազմաթիվ վեճերի պատճառ է դարձել։ Մասնավորապես, ընտրված նախագահ Մարիո Աբդո Բենիտեսը, որը 2 ամսից կստանձնի նախագահի լիազորությունները, հայտարարել է, որ իր հետ չեն խորհրդակցել այդ հարցով։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Երուսաղեմում բացվեց ԱՄՆ դեսպանատունը։ Բացման հանդիսավոր արարողությունը իրականացվում էր Իսրայելի հետ սահմանին պաղեստինցիների բողոքի ակցիայի ֆոնին։ Իսրայելի զինվորականների կողմից հրաձգության հետեւանքով 60 պաղեստինցի է զոհվել, ավելի քան 1000-ն էլ վիարվորվել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ