News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փհենյանը Հարավային Կորեայի իշխանություններին «տգետ եւ ոչ կոմպետենտ» է անվանել։ Հյուսիսային Կորեայի գլխավոր բանակցող Րի Սոն Հվոն դատապարտել է ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի զորավարժությունները եւ սպառնացել դադարեցնել Հարավի հետ բոլոր բանակցությունները, եթե պահանջները չկատարվեն, հայտնում է Reuters-ը։

Նա քննադատել է Սեուլին վարժանքներին մասնակցելու համար, ինչպես նաեւ այն բանի համար, որ թույլ են տվել «տականքին» ելույթ ունենալ երկրի խորհրդարանում։

Րի Սոն Հվոյի խոսքով՝ Հարավի ներկա իշխանությունները ապացուցեցին իրենց ոչ կոմպետենտ լինելը եւ տգիտությունը, քանի որ տարրական պատկերացում չունեն ստեղծված իրավիճակի մասին։

Նշենք, որ Րի Սոն Հվոն չի հստակեցրել, թե ում նկատի ունի «տականք» ասելով, սակայն, ըստ երեւույթին, խոսքը Բրիտանիայում նախկին հյուսիսկորեական դիվանագետի մասին է, որը 2016 թվականին փախել էր Հարավային Կորեա։ Շաբաթվա սկզբին նա մամուլի ասուլիս էր տվել Հարավային Կորեայի խորհրդարանում իր հուշերի հրապարակման առնչությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ