News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մայիսի 16-ին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ:

Ուեսս Միթչելը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա շեշտեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար` ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես արժեւորում է երկու երկրների միջեւ բազմաոլորտ համագործակցությունը եւ պատրաստ է շարունակել դրանց առավել զարգացման ուղղությամբ աշխատանքը։

Զոհրաբ Մնացականյանը եւ Ուեսս Միթչելը քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցեր։

Կողմերը անդրադարձան հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ու Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեությանը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային հրատապ խնդիրների շուրջ։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին` նախարար Մնացականյանը կարեւորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգներիարժեքավոր հանձնառությունը՝ աջակցելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ