News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմի մեջ չի մտնի Իրանի պատճառով, չնայած Իրանի միջուկային համաձայնագրից Վաշինգթոնի ելքին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ Փարիզը չի պաշտպանի կողմերից որեւէ մեկին․ «Մենք չենք պատրաստվում դառնալ Իրանի դաշնակիցը ԱՄՆ-ի դեմ»:

Մեկնաբանելով ֆրանսիական նավթագազային Total ընկերության որոշումը Իրանում բազմամիլիարդանոց ծրագրի դադարեցման մասին՝ Մակրոնը նշել է, որ ցանկանում է երաշխիքներ տրամադրել այն ընկերություններին, որոնք ցանկանում են մնալ Իրանում։ «Մենք չենք պատրաստվում ֆրանսիական ձեռնարկություններին պարտադրել Իրանում մնալ: Ֆրանսիայի նախագահը Total-ի գլխավոր տնօրենը չէ»,-նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ