News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը շարունակում է հացադուլը։ Նա արդեն 23-րդ օրն է՝ հացադուլի մեջ է:

Նշենք, որ նա ազատ արձակվելուց հետո հացադուլը շարունակում է Մատենադարանի շենքի բակում։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ասուլիս է անցկացնելու։

Նախորդ ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ Հայաստանը հիմա գտնվում է անցումային ժողովրդավարության փուլում, եւ այս ընթացքում իրենք աջակցում են հեղափոխությանը եվ դաշնակից են:

Գարեգին Չուգասզյանը նշել էր, որ չի դադարեցնի հացադուլը մինչեւ չկատարվեն նրա 3 պահանջները: Դրանք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, համաներում հայտարարելը եւ անցումային հանձնաժողովների ստեղծումը:

Նշենք, որ Չուգասզյանին ազատ արձակելու միջնորդությամբ դիմել էին «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը եւ Լենա Նազարյանը:

Հիշեցնենք, որ Գարեգին Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշերով: Նա ձերբակալվեց ապրիլի 24-ին, ապա օրեր անց ազատ արձակվեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ