News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցության կողմից որեւէ սաբոտաժ չկա։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«ՀՀԿ-ն եղել եւ մնում է Հայաստանի անկախ պետականության հիմնասյուներից մեկը։ ՄԵնք շարունակելու ենք գործել հօգուտ ՀՀ եւ Արցախի անվտանգության։ Մենք ոչ հեղափոխական ենք, ոչ հակահեղափոխական։ Ավելին, մենք ռեւանշիստներ էլ չենք»,- ասել է նա։

«Որեւէ սաբոտաժ մեր կողմից չկա։ Որեւէ մեկը չի կարող ասել, որ ՀՀԿ-ն որեւէ հարցում սաբոտաժ է անում»,- ասել է նա եւ հավելել. «Մենք նախկինում շատ ենք մեղադրել մեր ընդդիմախոսներին, որ նրանք իրենց կուսակցության շահը գերադասել են պետության շահերից։ Մեզ համար ՀՀ կայունությունը, ներքին անվտանգությունը, արտաքին մարտահրավերներին դիմագրավելն ամենակարեւորն է։ Մենք չենք արել եւ չենք անի քայլեր, որոնք կվտանգեն մեր ժողովրդին»։

Դիտարկմանը, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր կողմնակիցներին է հանել փողոց, շարմազանովը պատասխանել է. «Նա ընտրվել է, կա մարդիկ, որ դեմ են նրան, կան նաեւ այնպիսիք, որոնք կողմ են։ Կա իշխանության տարանջատման սկզբունք, եւ որեւէ մեկը չի կարող ճնշում բանեցնել ընտրովի մարմնի վրա։ Անկախ նրանից ընտրված մարմինը ՀՀԿ-ական է, «Ելք»-ից է, թե ԲՀԿ-ական»,- ասել է Շարմազանովը՝ հիշելով ժողովրդավարության մասին. «Հուսով եմ, որ նոր գործադիր իշխանույթւոնը կգիտակցի, որ պետք է պաշտպանի այն ազատությունները, որ եղել են մեր օրոք, այլեւ ամրապնդի ժողովրդավարական ձեռքբերումները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ