News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի դեպքի առթիվ՝ սպանության հատկանիշներով։

2018 թվականի մայիսի 17-ին ահազանգ է ստացվել, որ  3-րդ գյուղից դեպի գերեզմաններ տանող ճանապարհին՝ փոսի մեջ, այրված դի կա։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննության ընթացքում Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասի Հին խճուղի փողոցի՝ Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի 4-րդ տանը կից քարի արտադրամասի դիմացի ճանապարհահատվածից դեպի գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, հայտնաբերվել է անձը չպարզված, մետաղական լարով կապված եւ այրված արական սեռի դիակ: Զննությամբ դիակի պարանոցի հատվածին հայտնաբերվել են նաեւ կտրած-ծակած վնասվածքներ։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության դեպքի առթիվ, մշակվել է քննչական պլան, եւ ձեռնարկվում են մեծածավալ անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դիակի ինքնությունը եւ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նախնական տվյալներով՝ տուժածը 25-30 տարեկան, միջին կազմվածքի տղամարդ է, ով ունեցել է մշակված մորուք։ Դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել են տարբեր դաջվածքներ, մասնավորապես՝ ուսահոդերի շրջանին՝ ութանկյուն դաջվածքներ,  աջ բազկին դաջված դիմանկար՝ նմանեցվում է Հիսուսին, աջ եւ ձախ ծնկահոդերին՝ աստղանման դաջվածք։

Կից հրապարակում են տուժածի մարմնի վրա արձանագրված դաջվածքների լուսանկարները եւ խնդրում բոլոր նրանց, ովքեր կճանաչեն դրանք  կամ որեւէ տեղեկություն ունեն տուժողի ինքնության  վերաբերյալ, դիմել ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ