News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանում Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական լսումն է տեղի ունեցել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Դինքի սպանության գործով հերթական դատական լսման ժամանակ հեռուստակապով խոսքով է հանդես եկել Ստամբուլի ոստիկանության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը։ Վերջինս հայտարարել է, Հրանտ Դինքի դեմ մահափորձ կազմակերպելու մասին իմանալուց հետո նրան հետեւել ու պաշտպանելու պատասխանատվությունը ընկած է եղել Տրապիզոնի ոստիկանապետի վրա, ոչ թե իր։ Ռամազան Աքյուրեքը պահանջել է իրեն ազատ արձակել՝ պնդելով, որ Դինքի սպանության հետ կապ չունի։

Դատական լսման վերջում դատարանի որոշմամբ երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ է արձակվել կադաստրի նախկին պետ Շուքրու Յըլդըզը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ