News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի աջակիցների պատվիրակությունն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը։

Սյուզան Սիմոնյանը հայտնել է, որ քննարկել են քաղբանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաեւ դատական համակարգի խնդիրները: Նա հրաժարվել է քննարկումներից մանրամասներ հրապարակել եւ նշել է, որ վաղը շրջափակելու են միայն դատարանի շենքը, Արշակունյաց պողոտան չեն փակելու:

Նշենք, որ «Սասնա ծռերի» աջակիցներն այսօր ցերեկը բացել են Արշակունյաց պողոտան, սակայն այս պահին վրաններ են տեղադրել դատարանի մուտքերի առաջ։ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանն էլ շարունակում է հացադուլը Մատենադարանի դիմաց։

Տպել
Ամենաշատ