Մայիսի 17-ին, ժամը 21:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երեւան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը:
Ժամը 22:20-ի սահմաններում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը:
Armlur.am-ի փոխանցմամբ, քաղաքացին պահանջում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Նրա հետ բանակցել է Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն:
Լուսանկարը՝ Armlur.am-ի