News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատը Ջինա Հասպելին հաստատել է ԿՀՎ տնօրենի պաշտոնում։ Այդպիսով, Հասպելը կլինի առաջին կինը, որը կգլխավորի Կենտրոնական հետախուզական վարչությունը։ Նրա թեկնածությունը տարաձայնությունների պատճառ էր դարձել կապված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեջ կասկածվող անձանց հարցաքննության դաժան ծրագրի հետ։

61-ամյա Հասպելը 1985-ին սկսեց աշխատել ԿՀՎ-ում եւ միաժամանակ մի քանի պետություններում վարչության ղեկավարի պաշտոն էր զբաղեցնում:

Նա եղել է Ազգային գաղտնի ծառայության փոխտնօրեն եւ 2013 թվականին դարձել է ծառայության տնօրեն: Սակայն, նրան արագ փոխարինեցին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո հարցաքննության ընթացքում նրա դերակատարության վերաբերյալ հարցեր առաջանալուց հետո, որոնց ընթացքում կիրառվել էին խոշտանգումներ:

Սակայն Թրամփի գալուց հետո, ով հավանություն էր տալիս նման հարցաքննման մեթոդին, նա կրկին առաջնորդի դեր ստացավ:

Նրա նշանակումը ԿՀՎ տնօրենի պաշտոնում ամերիկյան հետախուզության շատ բարձրաստիճան անձանց հավանությանն է արժանացել:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ