News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան շրջանցել է աշխարհի երկրներին հարուստ միլիարդատերերի աճի տեմպերով, որոնք 2018 թվականի 5 ամիսների ընթացքում իրենց ունեցվածքը ավելացրել են 12 տոկոսով, հայտնում է ՌԲԿ-ն։

Ֆրանսիացիները կապիտալի աճի տեմպերով առաջ են անցել ճապոնացիներից, չինացիներից եւ ամերիկացիներից, որոնք եւս հարստացել են, բայց ավելի դանդաղ։

Առավել արագ հարստացել են Բերնար Արնոն ու Ֆրանսուա Պինոն, որոնք 5 ամսվա ընթացքում 22,3 մլրդ դոլար են աշխատել։ Արնոն 76,4 մլրդ դոլար ունեցվածքով գլխավորում է LVMH բիզնես խումբը, որի մեջ են մտնում  Louis Vuitton, Moet, Hennessy, Dior, Givenchy, Kenzo, Bulgari, Hublot բրենդները։

81-ամյա Պինոն ղեկավարում է Kering խումբը, որին են պատկանում Gucci, Yves Saint Laurent, Brioni, Puma բրենդները եւ Լոնդոնի Christie's աճուրդի տունը։

Արնոյի ու Պինոյի եկամուտների աճի պատճառներից Bloomberg-ը նշում է Չինաստանում շքեղ բրենդների աճող պահանաջարկը, ինչպես նաեւ էլեկտրոնային առեւտրի զարգացումը։

Տարվա սկզբից 2,4 մլր դոլար են վաստակել Chanel-ի սեփականատերեր Ալեն եւ Ժերեր Վերտհայմերներ եղբայրները, 3,7 մլրդ դոլար՝ L'Oreal-ի սեփականատեր Ֆրանսուազա Բետանկուր Մայերսը։ Սրա հետ մեկտեղ, տարվա սկզբից 2,6 մլրդ դոլար է կորցրել հեռահաղորդակցության մագնատ, Le Monde թերթի համասեփականատեր եւ Ֆրենկ Սինատրայի My Way երգի հեղինակ Քսավե Նիլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news