News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 18
Տեսնել լրահոսը

Չինաստանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է ամերիկյան ապրանքների գնումների եւ այլ միջոցառումների փաթեթ է առաջարկել, որոնք կկրճատեին երկկողմանի առեւտրի դեֆիցիտը տարեկան 200 միլիարդ դոլարով: Առաջարկն արվել է Վաշինգտոնում երկու երկրների պատվիրակությունների միջեւ բանակցությունների ընթացքում, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը: Թե ինչպես է որոշվել վերջնական գումարը, դեռ հայտնի չէ:

Միջոցառումների այս փաթեթի հիմնական շահառուներից մեկը կարող է դառնալ Boeing ամերիկյան ընկերությունը, որն իր ինքնաթիռների մոտ մեկ չորրորդ մասն այժմ վաճառում է չինական ընկերություններին, պարզաբանում է Reuters-ը:

Ավելի վաղ Չինաստանի հետ առեւտրի դեֆիցիտը Թրամփը  375-500 մլրդ դոլար էր գնահատում: Ապրիլի 3-ին Վաշինգտոնը 25 տոկոսանոց մաքսատուրքեր էր սահնաել չինական ապրանքների համար: Հաջորդ օրը Չինաստանը նույն չափի մաքսատուրքերով էր արձագանքել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար եւ հայտարարել էր, որ բողոք կներկայացնի Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ): Վաշինգտոնն ի պատասխան սպառնացել էր նոր քայլերի դիմել:

Հետագայում երկու երկրների պատվիրակությունները Պեկինում քննարկեցին տնտեսական հարաբերությունների վերանայումը. բանակցություններն արդյունք չտվեցին: Այժմ պատվիրակությունները մայիսի 17-ին եւ 18-ին քննարկում են այս հարցը Վաշինգտոնում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news