News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության դիմաց մեկնարկել է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների:

Ցուցարարների ձեռքին կան ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պատկերով եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով պաստառներ: Հատկանշական է, որ այլ քաղբանտարկյալների պատկերով պաստառներ չկան: Նրանք վանկարկում են «ազատություն քաղբանտարկյալներին»:

Այնուհետեւ ցուցարարները գլխավոր դատախազության դիմացից երթով շարժվեցին դեպի Վճռաբեկ դատարանի շենք՝ այնտեղ շարունակելու ակցիան:

Սամվել Բաբայանի աջակիցներից 7or.am-ի խմբագիր Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ Վճռաբեկ դատարանը Սամվել Բաբայանի գործը չի ընդունում վարույթ եւ այս ակցիան նաեւ պահանջ է, որ ընդունեն վարույթ. «Մենք հուշում ենք, որ եթե հանկարծ Վճռաբեկ դատարանը չընդունի վարույթ եւ անփոփոխ թողնի վճիռը, ապա գործը ընթացակարգն ավարտվում է: Ես կասկած չունեմ, որ այս կառավարությունը ցանկանում է ազատել բոլոր քաղբանտարկյալներին, բայց մենք ունենք ոչ ստանդարտ իրավիճակ, ունենք կառավարություն, որն ունի գլուխ, բայց չունի մարմին այն առումով, որ ԱԺ-ում իրավիճակը դեռ փոխված չէ, դատական համակարգը ամբողջությամբ գտնվում է նախկին ռեժիմի ազդեցության տակ: Դատախազությունը դարձել է այն միջնորդ գործիքը, որ ազդում է դատարանների վրա»:

Նրա խոսքով, երբ գլխավոր դատախազը հայտարարում է, որ քաղբանտարկյալներ չկան, դա էլ սաբոտաժի էլեմենտ է. «Մենք աջակցում ենք վարչապետին, որ ինքը իր խոսքը կատարի՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար: Արտահերթ ընտրություններն առանց քաղբանտարկյալներին ազատ արձակելու չի կարող համարվել լեգիտիմ»:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի առջեւ  քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկած է շենքի մուտքի դիմաց: Նա նշեց, որ իր բողոքը դատական եւ դատախազական համակարգի դեմ է, որի գլխին դեռ հին իշխանության ներկայացուցիչներն են:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել կոչով՝ նշելով. «Կոչ եմ անում ժամը 15.00-ից բացել բոլոր ճանապարհները, դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները եւ այդ պահանջների լուծումը դնել ինստիտուցիոնալ  հիմքի վրա»:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՕԵԿ-ը կոչ է անում ակտիվորեն մասնակցել օգոստոսի 17-ին վարչապետի նախաձեռնած հանրահավաքին
«Օրինաց երկիր» կուսակցությունն առաջին օրից սատարել է համաժողովրդական շարժմանը, որի արդյունքում...
Օգոստոսի 17-ին Փաշինյանը կազդարարի նախընտրական քարոզարշավի ոչ պաշտոնական մեկնարկը. քաղտեխնոլոգ
Փաշինյանը օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք է հրավիրել...
Վահան Կոստանյանը կկատարի «Քաղաքացիական պայմանագրի» խոսնակի պարտականությունները
Որոշումը կայացվել է կուսակցության վարչության այսօրվա նիստում...
Մարդկանց շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտ է փոխվել. Իջեւանի քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական
Ես ո՞նց կարող եմ մի հեղափոխության համար ուրախ չլինել, որ դա արել է ժողովուրդը...
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե
Առաջիկայում կառույցի գործունեության հետևանքով լուրջ արդյունքներ են արձանագրվելու...
ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել
Հակահեղափոխական ուժերի ռեւանշը խափանելու նպատակով կոչ ենք անում...
Partner news