News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մայիսի 17-ին այցելեց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, շրջայց կատարեց, ծանոթացավ թատրոնի ստեղծագործական պրոցեսների կազմակերպմանն ու աշխատանքային պայմաններին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շրջայցից հետո նախարարն առաջարկեց թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին անդրադառնալ ոլորտի արդի մարտահրավերներին, ձեռքբերումներին, անելիքներին: Այս համատեքստում քննարկվեցին հարցեր, որոնց առանցքում օրենսդրական դաշտի, մասնավորապես՝  «Գնումների մասին» ՀՀ օրենքում առկա այն դրույթներն էին, որոնք մշակույթի ոլորտի կազմակերպությունների ստեղծագործական պրոցեսների արդյունավետ կազմակերպման համար առաջացնում են դժվարություններ եւ խնդիրներ: 

Ամփոփելով զրույցի արդյունքները նախարարը նշեց. «Իմ աշխատանքային չորս օրերի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել եւ ունենալու եմ մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, որպեսզի ձեւակերպենք առկա խնդիրները եւ հստակեցնենք լուծումների տանող մեր քայլերը: Այսօրվա մեր զրույցից ինձ համար կարեւոր շեշտադրում է օրենսդրական դաշտի փոփոխությունների կարեւորության առաջնահերթությունը»:

Տպել
Ամենաշատ