News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր՝ մայիսի 18-ին, կրկին անդրադարձել է «Սասնա ծռերի» աջակիցների բողոքի ակցիաներին:

Լրագրողների հետ զրույցում Արտակ Զեյնալյանը նշել է, որ բողոքի ակցիաներ իրականացնողները պետք է հաշվի առնեն այլոց իրավունքները:

«Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն եւ իր գործողություններն այնպես անի, որ չվնասի ընդհանուր շահը: Սա բացառիկ հեղափոխոություն է աշխարհում, եւ յուրաքանչյուրս պատասխանատու է դրա համար: Եթե մեր մտքով ինչ որ բան է անցնում, չպետք է բացառել, որ դա կարող է հակասել ուրիշների կարծիքներին»,- ասել է նորանշանակ նախարարը:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ «Սասնա ծռերի» աջակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում Երեւանում՝ պահանջելով ազատ արձակել նրանց:

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել կոչով՝ նշելով. «Կոչ եմ անում ժամը 15.00-ից բացել բոլոր ճանապարհները, դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները եւ այդ պահանջների լուծումը դնել ինստիտուցիոնալ  հիմքի վրա»:

Դրանից հետո «Սասնա ծռերի» աջակիցները փացել են Արշակունյաց պողոտան, սակայն արգելափակված են պահում դատարանի շենքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ