News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը


Կառավարությունը նախատեսում է առաջիկայում ստեղծել անհրաժեշտ երաշխիքներով եւ գործիքակազմով օժտված հակակոռուպցիոն մարմին: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով աշխատաժողովի ժամանակ ասաց արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը:

«Մարմինն իրավասու է լինելու իրականացնել կանխարգելիչ, կրթական, օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործառույթներ: Ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները մարմնի լիարժեք անկախությունն ապահովելու համար»,- ասաց նա:

Լրագրողների հետ զրույցում Արտակ Զեյնալյանը շեշտեց, որ սրա հիմքում միջազգային փորձն է, տեսություն, որը պետք է փորձեն տեղայնացնել, հանաձայնեցնել, քննարկել եւ ամեն ինչ անել այն Հայաստանում հաջողելու համար: Դիտարկմանը, թե նախորդ բոլոր Կառավարությունները ստեղծել են նման մարմիններ, ինչո՞վ է այս մեկը տարբերվելու նախորդներին, Զեյնալյանը նշեց, որ սա դեռեւս հայեցակարգ է. «Կհաջողենք, թե ոչ, պայմանավորված է, թե ինչպես կաշխատենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Partner news