News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բավական մեծ անելիք ունի Բարձրագույն դատական խորհուրդը եւ օրենսդիր մարմինը պետք է ընդունի օրենքներ, որոնք պիտի երաշխավորեն դատական իշխանության անկախությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Պետք է բեռնաթափել դատարանները, որ ապահովվեն գործերի ողջամիտ քննությունը, ապահովվեն դատավորների սոցիալական անկախության երաշխիքները, ինստիտուցիոնալ անկախության երաշխիքները, որ դատավորներն իրականացնեն արդարադատություն ժողովրդի անունից»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ վստահություն չկա, Արտակ Զեյնալյանը չհամաձայնվեց. «Դա ձեր տեսակետն է, հանրության շրջանում այդպիսի տեսակետներ ես չեմ շոշափել: Բարձրագույն դատական խորհուրդն ընտրվել է եւ աշխատում է, որոշումն ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Դա բոլորի կողմից ընտրված որոշում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ