News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» գործով դատական  նիստն այսօր՝ մայիսի 18-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հետաձգվեց: Դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց, որ ոստիկանության ուղեկցող գումարտակի ծանրաբեռնվածության պատճառով ամբաստանյալները դատարան չեն բերվել:

Նշենք, որ փաստաբանները գրություն էին ուղարկել ոստիկանության ուղեկցող գումարտակի ղեկավարությանը՝ խնդրելով պարզաբանել ամբաստանյալներին չներկայացնելու պատճառները: Փաստաբանները ի պատասխան գրություն են ստացել, որում ասվում է, որ գումարտակի ծառայողական ծանրաբեռնվածության եւ բարձր ռիսկի պատճառով, երբ խոչընդոտվում է գումարտակի մեքենաների շարժը մշտապես սպասելի են անկանխատեսելի գործողություններ, այդ իսկ պատճառով ամբաստանյալներին չեն ներկայացրել:

Դատավոր Արշակ Վարդանյանն արձանագրեց, որ դատարանի շրջափակման պատճառով ամբաստանյալներին չեն ներկայացրել դատարան:

Պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ դատարանին մեղադրեց մասնագիտական պարտականությունը ոչ պատշաճ կատարելու եւ այդ ուղղությամբ աշխատանք չտանելու մեջ:  Դատավոր Արշակ Վարդանյանն էլ չհամաձայնեց՝ ասելով, որ դատարանը իրենից կլախված հնարավորը անում է:

Հարություն Բաղդասարյանն էլ առաջարկեց, որպեսզի դատարանի մեղադրող կողմի, իրենց եւ քաղաքական իշխանության կողմից քննարկում տեղի ունենա, որպեսզի խնդիրը լուծում ստանա, սակայն դատավորը այդ առաջարկին չարձագանքեց:

Դատական  նիստը մեկ շաբաթով հետաձգվեց:

Նշենք, որ արդեն 2-րդ օրն է՝ «Սասնա ծռերի» աջակիցները փակել են դատարանի մուտքերը, «Սասնա ծռերի» 11 անդամներն էլ դատարանի շենքում են դեռ գտնվում:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում,  «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: Օհանյանի լիազորությունները առողջական խնդիրների հետեւանքով դադարեցվել են, նրա փոխարեն դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ