News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում Սոթքի հանքը և Արարատի ոսկու վերամշական ֆաբրիկան շահագործող «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հերքում է լուրը այն մասին, որ  ձեռնարկության աշխատողները գործադուլ են հայտարարել։

Այդպիսի ենթադրության պատճառը հանդիսացել է այն,  որ ոսկու հանքաքարի անօրինական արդյունահանողները, այսպես կոչված «Չղջիկները», հերթական անգամ, ընկերության կոլեկտիվի վրա ճնշում գործադրելու ճանապարհով փորձել են իրականացնել իրենց անօրինությունները, մասնավորապես, մայիսի 17-ից 18-ը չղջիկները փակեցին դեպի հանք տանող ճանապարհը, կաթվածահար արեցին ամբողջ պրոցեսը՝ իրենց գործողությունները մոտիվացնելով քաղաքական նախադրյալներով, իբրև թե նրանք հանդիսանում են քաղաքացիական անհնազանդության շարժման մասնակիցներ և պայքարում են իրենց «իրավունքների» համար։ Անօրինաան ոսկի արդյունահանողները պահանջում էին Սոթքի հանքի ղեկավարության հրաժարականը, որը խոչընդոտում է իրենց անօրինական արարքները հանքի տարածքում։ 

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հերթական անգամ հիշեցնում է, որ «Չղջիկների» անօրինական գործողությունները սահմանափակում են  ոչ միայն քաղաքացիների աշխատանքի իրավունքը, այլև խաթարում են  արտադրական դիսցիպլինները, որը, իր հետ բերելով ընկերության համար կորուստներ, հղի է նաև ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերի, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության ծրագրերի  կրճատման հետևանքներով։

Ընկերությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ անօրինական գործողությունները կհանգեցնեն այն բանին, որ արտադրությունը ամբողջությամբ կկանգնի, այդ թվում նաև Արարատի ֆաբրիկայի աշխատանքը՝ մասնակիորեն կաթվածահար անելով Հարավ-Կովկասյան երկաթուղու աշխատանքը ևս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են. Փաշինյան
Ի դեպ, սա այն նույն ցուցանիշն է, որի՝ երկրորդ եռամսյակի նվազման մասին հաճույքով...
Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրն ավարտվել է. ամփոփվել են ՊԵԿ-ի եւ ՀԲ-ի համատեղ ծրագրի արդյունքները
ՊԵԿ նախագահը հույս է հայտնել, որ ապագայում ՀԲ-ի աջակցությամբ կիրականացվեն նոր ծրագրեր եւս, որոնք հնարավորություն կտան հաղթահարել առկա խնդիրները…
Սկսվել է Երեւանի տրանսպորտի համար ավտոբուսների ընտրությունը. ընկերությունը տարբերակներ է ներկայացրել
Քաղաքապետն ընդունել է ավտոբուսներ արտադրող Daimler Buses ընկերության ներկայացուցչին...
«Ժողովուրդ». Մեկ տոննա ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով. որքան կարժենա հացը
Նշենք, որ ՀՀ-ում ցորենի արտադրության ինքնաբավության մակարդակը ցածր է՝ 40 տոկոսից էլ քիչ է...
«Ժողովուրդ». Բենզինը աստիճանաբար մինչեւ 50 դրամով կէժանանա
Սա հետեւանք է միջազգային շուկայում գնային տատանումների, բայց...
«Ժամանակ». Գազի թանկացումը կատարվել է Կարեն Կարապետյանի գծած սխեմայով. մանրամասներ
Ըստ էներգետիկ փորձագետների՝ եթե գազի գինը չբաձրանար, իրական հնարավորություն կար այն իջեցնելու 15 դոլարով...
Ամենաշատ