News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Մարտակերտ եւ Լիբանանի Հանրապետության Բուրջ Համուդ քաղաքների միջեւ մայիսի 17-ին ստորագրվել է Համագործակցության հուշագիր։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բուրջ Համուդի քաղաքապետարանում։

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Մարտակերտ քաղաքի անունից հուշագիրը ստորագրել է քաղաքապետ Միշա Գյուրջյանը, իսկ Բուրջ Համուդ քաղաքի անունից՝ քաղաքապետ Մարտիկ Պողոսյանը։ Ստորագրման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը, Մերձավոր Արեւելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քեբաբջյանը, Լիբանանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը եւ  Բուրջ Համուդի քաղաքային խորհրդի անդամները։

Հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ առաջնորդվելով երկու քաղաքների միջեւ սոցիալական, տնտեսական, զբոսաշրջային եւ մշակութային հարաբերություններ հաստատելու մտադրությամբ, գիտակցելով, որ քաղաքների միջեւ համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանային կայունության եւ խաղաղության ամրապնդմանը, կողմերը պայմանավորվում են հաստատել ու պահպանել պաշտոնական հարաբերություններ, նախաձեռնել համատեղ նախագծեր եւ կնքել համաձայնագրեր՝ գործունեության տարբեր ոլորտներում մշակված ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ