News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ucom ընկերության եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված «Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ժամանակակից ցանցային տեխնոլոգիաներ» դասընթացը հաջողությամբ հաղթահարած ուսանողներն ավարտական հավաստագրեր են ստացել։ Հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է մայիսի 18-ին Պոլիտեխնիկական համալսարանում (ֆոտոռեպորտաժ)։  

Ընդ որում, լավագույններն աշխատանքի են անցել ընկերության տեխնիկական վարչության մի շարք ստորաբաժանումներում։ Մասնավորապես, աշխատանքի ընդունված Ucom լաբորատորիայի 11 լավագույն սաները 6 շաբաթվա ընթացքում սերտել են 12 դասից բաղկացած ցանցային տեխնոլոգիաներին վերաբերող բազային գիտելիքները։ Ucom ընկերության տեխնիկական մասնագետի կողմից իրականացված դասընթացին մասնակցելու համար դիմել են Պոլիտեխնիկական համալսարանի 60 ուսանողներ, որոնցից հարցազրույցի հիման վրա ընտրվել են 15-ը։ Ավարտական քննությունը հաջողությամբ հաղթահարել են 11 հոգի, որոնցից 9-ը մարտ ամսվանից աշխատանքի են անցել Ucom ընկերության տեխնիկական վարչության մոնիտորինգի եւ տեխնիկական աջակցման ստորաբաժանումներում։

«Ucom ընկերության հետ համատեղ կազմակերպված դասընթացները նպատակաուղղված են ուսման որակի բարձրացմանը եւ աշխատաշուկայի ներկա պայմաններում ուսանողների մրցունակության համար արդիական գիտելիքների տրամադրմանը։  Սրա հետ մեկտեղ, համագործակցության այսպիսի ձեւաչափը բուհերի եւ գործատուների փոխգործակցության նոր որակ է ստեղծում»,–նշել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը։

«Ընկերությունը պատրաստ է տարեկան Պոլիտեխնիկի 20 ուսանողի աշխատանքի ընդունել։ Ես վստահ եմ, որ այդ դասընթացները ուսանողների համար մոտիվացիա կդառնան, քանի որ նրանց առջեւ աշխատանքի հեռանկարներ կբացվեն։ Ընկերության համար այդ դասընթացները կարեւոր են, քանի որ հնարավորություն են տալիս որակյալ կադրեր ներգրավվել»,– իր հերթին հայտնել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նա տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ավարտվել է Ucom լաբորատորիայի դասընթացը արդեն երկրորդ խմբի համար։ Մոտ 65 հոգուց ընտրվել են 17-ը, իսկ քննությունը հաջողությամբ հաղթահարել են 16-ը։

«Այսօրվանից մեր մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը կսկսի հարցազրույցների գործընթացը։ Լավագույնները կրկին կհամալրեն մեր գործընկերների շարքերը»,–հավելել է Ucom ընկերության գլխավոր տնօրենը։

Ավարտական հավաստագրերը ստացել են միայն այն սաները, որոնք հաջողությամբ հաղթահարել են քննական փուլը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ