News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

​Cambridge Analytica վերլուծական ընկերությունը Facebook-ի օգտատերերի տվյալների օգտագործման հետ կապված սկանդալի ֆոնին սնանկացման փաստաթղթեր է ներկայացրել Նյու Յորքի դատարան, հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Cambridge Analytica-ն, որի կենտրոնակայան գրասենյակը գտնվում է Լոնդոնում, արդեն հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին: Այժմ ընկերությունը մտադիր է ԱՄՆ-ում անցնել սնանկության ընթացակարգը՝ Սնանկության մասին օրենսգրքի 7-րդ գլխի համաձայն, որը պարտապանի ոչ բացառիկ գույքի վաճառք եւ պարտատերերին եկամուտների բաշխում է նախատեսում:

Փաստաթղթերը ներկայացնելիս Cambridge Analytica-ն,նշել է, որ այժմ ընկերության ակտիվները 100-ից մինչեւ 500 հազար դոլար են կազմում: Ընդ որում, բրիտանական ընկերության պարտքային պարտավորությունները կազմում են 1 մինչեւ 10 միլիոն դոլար:

Facebook-ի միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալը ծագել էր մարտ ամսին: The New York Times-ը հայտնել էր, որ Cambridge Analytica-ն օգտագործել է այդ տվյալներն ԱՄՆ-ում ընտրողների դիմանկարները կազմելու համար եւ համագործակցել է  Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբի հետ: NYT-ն նշել էր, որ ընկերությունը հավաքել է օգտատերերի տվյալները հատուկ հավելվածի միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ