News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տեսախցիկներն ու արագաչափերը շարունակում են գործել, նրանց աշխատանքը չի կասեցվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Հայաստանում ճանապարհային տեսախցիկներ եւ արագաչափեր ներկրող ու շահագործող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը՝ նշելով, որ մամուլում ապատեղեկատվություն է տարածվել երեկվա վարչապետի հայտարարությունից հետո:

«Վարչապետը չի ասել, որ չեն գործելու արագաչափերն ու տեսախցիկները, նա ընդամենը ասել է, որ կքննարկվեն ժամանակավոր դադարեցման կամ մեղմացման հետ կապված հարցեր: Այս պահին, արագաչափերն ու տեսախցիկները նորմալ գործում են»,- ասաց նա՝ նշելով, թե հետագայում ինչ որոշում կընդունվի, դա դեռ պարզ չէ:

Ալեքսան Զաքարյանը հավելեց, որ երեկվա հայտարարությունը վարորդները սխալ են հասկացել եւ արդեն սկսել են մեքենաները անկանոն վարել քաղաքում եւ բազմաթիվ խախտումներ անել:

«Երեկ գիշեր արդեն չգիտեմ ինչ էր քաղաքում կատարվում, կամիրի տակ բոլորը քշում էին, էդ տուգանքները ո՞վ է վճարելու, չեմ հասկանում»,-ասաց նա:

Նշենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարել էր, որ  պետք է մեխանիզմներ մտածել տուգանքները ներելու համար, քանի որ դրա վճարման հնարավորությունը մարդիկ չունեն:

Վարչապետը նաեւ հայտարարեց, որ նպատակահարմար կլինի որոշ ժամանակաշրջան արագաչափերի եւ տեսախցիկների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին քննարկումներ անցկացնել:

Վարչապետը հանձնարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին այդ հարցին լուծում տալու համար քննարկում հրավիրել եւ լուծում գտնել:

Պետք է ինչ-որ մի ժամանակ կասեցնել արագաչափերի ու տեսախցիկների գործունեությունը. Փաշինյան

Տպել
Ամենաշատ