News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական France 24–ի լրագրողները հոդված են պատրաստել Երուսաղեմի եւ քաղաքի ամեն թաղամասերում բնակվող մարդկանց մասին՝ մահմեդականների, հրեաների, քրիստոնյաների եւ հայերի մասին:

«Հնարավոր է՝ ինչ–որ մեկը կմտածի, թե հեշտ է հայկական թաղամասում ապրել։ Վերջիվերջո, նրանք պաղեստինցիներ չեն եւ ուղղակի կապ չունեն արաբա–իսրայելական հակամարտությանը։ Սակայն, նրանք մի քաղաքում են բնակվում, որը հրեաները ցանկանում են ետ վերցնել, իսկ դա ծայրահեղ դեպքում նշանակում է, որ հայերը կանգնած են նրանց ճանապարհին»,–նշված է հոդվածում։

Անի Դիբիկյանի ընտանիքը փախչել է Հայոց ցեղասպանությունից, եւ նա ծնվել է Հին քաղաքի հայկական թաղամասում։ Նրա խոսքով՝ մի ժամանակ այնտեղ հարմարավետ էր, սակայն ամեն ինչ փոխվել է։ «Մենք վախենում ենք հրեաներից եւ արաբներից»,–ասում է նա։

Դիբիկյանը նշում է, որ ամենից դժվար է երեխաների համար, քանի որ նրանք չեն կարողանում դուրս գալ զբոսնելու։ Նա պատմում է, թե ինչպես է իր 16-ամյա որդին դուրս եկել փողոց, իսկ հրեական թաղամասից մեկը մետաղական իրով հարվածել է տղային, որի հետեւանքով  վերջինս գլխի վնասվածք է ստացել։ Դիբիկյանին նույնպես հարմար չէ փողոց դուրս գալը, քանի որ իր հագուկապը չի համապատասխանում հրեաների ու արաբների պահպանողական չափանիշներին։  «Եթե փող ունենայի,կհեռանայի այտեղից»,–նշում է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ