News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Դորոգոմիլովսկի դատարանը մերժել է փողոցային մրցարշավների սիրահար Մառա Բաղդասարյանի հայցը պետավտոտեսչության դեմ, որը մերժել էր նրան վարորդական իրավունք տալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բաղդասարյանի փաստաբան Ալեքսեյ Դեմինը հայտարարել է, որ վարորդական իրավունքի տրամադրման մերժումը անօրինական է, քանի որ 2017 թվականին դատարանը կասեցրել էր նրա վարորդական վկայականի գործողությունը առողջական վիճակի պատճառով։

«Իմ պաշտպանյանը դիմել է բժիշկներին, ստացել է հոգեբանների ու նարկոլոգների եզրակացությունը, նա բժշկական եզրակացություն է ստացել։Նրա հետ դիմել ենք պետավտոտեսչություն, բայց նրան անօրինականորեն մերժել են վարորդական վկայական տալ»,-պատմել է նա։

Մառա Բաղդասարյանը վարորդական իրավունքից զրկվել է 2017 թվականին դատարանի որոշմամբ այն հիմքով, որ նա տառապում է էպիլեպսիայով։ Սակայն, դրանից հետո ոստիկանության աշխատակիցները բազմիցս ձերբակալել են նրան ավտոմեքենայի ղեկին լինելու համար։ Նա հայտնի է դարձել Gelandewagen մրցարշավին մասնակցելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ