News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով ժամանել է Սոչի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար, զրույցը սկսել է ռուսերենով: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է կրեմլյան լրագրող, «Կոմսոմոլսկայա պրավդա»-յի թղթակից Դմիտրի Սմիրնովը:

«Պուտինի նստավայր մուտք գործելիս Մերկելը հանդիպել է Դմիտրի Մեդվեդեւին, տեղեկացել է, որ նա արդեն կառավարություն է ձեւավորել եւ հաջողություն է մաղթել նրան: Եվ այս ամենը ռուսերենով»,- գրել է լրագրողը:

Ավելի վաղ, ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը Մերկելի հետ կքննարկի «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարության շուրջ ստեղծված իրավիճակը, սիրիական ու ուկրաինական կարգավորման խնդիրները: Բանակցությունները նախ կընթանան նեղ, ապա ավելի լայն ֆորմատով: Բանակցությունների ավարտից հետո երկու երկրների ղեկավարները հանդես կգան մամուլի ասուլիսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ