News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին են հանձնվել խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու եւ պաշտոնեական անփութության փաստերով ՀՀ դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով  հարուցված 4 քրեական գործեր:

Այսպես, հիշյալ քրեական գործերի նյութերի համաձայն` ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ. եւ 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում տաքսի ծառայություն մատուցող երկու ընկերությունների ղեկավար աշխատակիցները եւ այլ անձինք, նշված ընկերությունների ավտոմեքենաների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների դիմաց վարչական պատասխանատվության ենթարկելու համար, խախտում կատարած վարորդների վերաբերյալ իրական տվյալներ ներկայացնելու փոխարեն ներկայացրել են խախտումների հետ չկապված, գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց տվյալներ:

Արդյունքում` «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներն ավելի քան 6000 խախտումների համար նշանակված տուգանքների՝ ընդհանուր 47.512.800 ՀՀ դրամ գումարն արձանագրել են գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց անվամբ: Իսկ վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթները ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն ավարտել են պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով:

Պարզվել է նաեւ, որ նույն եղանակով` գույք կամ եկամուտներ չունեցող  ֆիզիկական անձանց կողմից խախտումները կատարելու վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելով՝ 15.725.300 ՀՀ դրամ գումարի տուգանքների վճարումներից խուսափել են նաեւ ավտոմեքենաների սեփականատերերը:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ,  5-ը կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝...
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
Ամենաշատ