News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» ներկայացրել է իր նոր «Հարցրու Coca-Cola-ին» հարթակը, որը միտված է սպառողներին օգնելու գտնել ընեկրության ապրանքների, պատմության և գործունեության մասին վստահելի տեղեկատվություն: www.ask.coca-cola.am կայքում ոչ միայն կարելի է գտնել ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները, այն նաև օգտատերերին նոր հարցեր ուղղելու հնարավորություն է տալիս:

«Թափանցիկությունը մեր ընկերության առանցքային արժեքներից է: Մենք մշտապես կարևորում ենք մեր սպառողների կարծիքը և շարունակաբար ջանք գործադրում՝ նրանց հնարավորություն ընձեռելու ընկերության և ապրանքների մասին հետաքրքրող տեղեկատվություն ստանալու համար: Մեր ընկերության և Հելլենիկ Խմբի կորպորատիվ կայքերում տեղադրված է ընկերության տեղական և միջազգային գործունեության մասին ամբողջական տեղեկատվությունը, մինչդեռ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» շշալցման գործարանը բաց է այցելությունների համար՝ հյուրերին հնարավորություն տալով բացահայտել Կոկա-Կոլա-ի աշխարհը: Այսքանով չենք բավարարվում՝ կարճ ժամանակում մեր հյուրերի համար այդ այցելություններն էլ ավելի հետաքրքիր և բովանդակալից կդարձնենք: «Հարցրու Coca-Cola-ին» հարթակը ներկայացնելով՝ մեր սպառողներին և հետաքրքրասերներին հնարավորություն ենք տալիս իրենց հարցերի պատասխանները ստանալ ցանկացած պահին, ցանկացած վայրից: Մեծապես կարևորում ենք նաև մեր գործընկերներից ստացվող արձագանքը, քանի որ նրանց հետ համագործակցության խթանումն ու բարելավումը մեր ընկերության առաջնահերթություններից է», - նշեց ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:

www.ask.coca-cola.am կայքն առաջարկում է ավելի քան 35 հարցերի պատասխաններ՝ դասակարգված «Բաղադրիչներ», «Ապրանքներ», «Որակ», «Մենք Հայաստանում», «Պատմություն», «Կայուն Զարգացում» բաժիններում, իսկ «Ուղարկիր նոր հարց» բաժինը նախատեսված է նրանց համար, ովքեր կուզենան իմանալ ավելին:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի հայաստանյան մասնաճյուղն է: Մեր երկրում այն գործում է 1996-ից՝ լինելով «Կոկա-Կոլա» Ընկերության զովացուցիչների միակ լիազորված շշալցնողը: Ընկերության տեսականին ներառում է «Կոկա-Կոլա», «Կոկա-Կոլա Զերո», «Ֆանտա», «Սպրայտ», «Բոնակուա», «Բըրն», «Փաուրեիդ», նաև «Ֆյուզթի», «Դոբրի», «Ռիչ» և «Շվեփս» ըմպելիքները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ