ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ են արտահայտվել Սիրիայում քաղաքական կարգավորմանը, այդ թվում՝ աստանյան եւ ժնեւյան հարթակներում։ Այդ մասին հայտարարել է Պուտինը Մերկելի հետ Սոչիում կայացած բանակցությունների ամփոփման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Քննարկել ենք սիրիական ճգնաժամի խնդիրը։ Նշել ենք, որ անհրաժեշտ է համատեղ նպաստել քաղաքական կարգավորման գործընթացին, այդ թվում՝ աստանյան եւ ժնեւյան հարթակներում, ինչպես նաեւ նպաստել իրավիճակի կայունացմանը երկրում, ապահովել մարդասիրական օգնության տրամադրումը Սիրիայի բնակչությանը»,–նշել է նա։