Հրաձգություն է տեղի ունեցել ամերիկյան Տեխաս նահանգի Սանտա Ֆե քաղաքի Santa Fe միջնակարգ դպրոցում, նշված է դպրոցի հաղորդագրությունում:
«Այսօր առավոտյան միջնակարգ դպրոցում միջադեպ է տեղի ունեցել հրաձիգի մասնակցությամբ։ Շրջանը արգելափակվել է։ Մենք լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք հենց այն հասանելի դառնա»,–ասված է հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: