News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով արտահերթ խորհրդարանակն ընտրությունների հարցը անհրաժեշտույթուն կդառնա միայն  խորհրդարանական ուժերի հարաբերակցության կայունանալու դեպքում։ Այսինքն՝ այս պահին հանրային աջակցությունը խորհրդարանական փոքրամասնության օգտին է, մինչդեռ ամիսներ անց կարող է բոլորովին այլ պատկեր լինել։

«Արտահերթ ընտրությունների մասին խոսելը վաղ է։ Որպես կանոն արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն  առաջանում է, երբ  իրական ուժերի հարաբերակցությունը էապես տարբերվում է այն հարաբերակցությունից, որն արտահայտված է խորհրդարանում։ Այսօր մենք այդ իրավիճակն ունենք։ Խորհրդարանական փոքր ֆրակցիան անահամեմատ ավելի  մեծ հանրային աջակցություն ունի, քան  իրականում ուներ, բայց որպես կանոն արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացվում է, երբ  ուժերի հարաբերակցությունը կայունանում է։ Էնպես չի, որ այսօրվա  հարաբերակցությունը վաղը մյուս օրը նույն է մնալու, հետւաբար որոշ ժամանակ անց, երբ կրքերը կհանդարտվեն ու իրական հարաբերակցությունը կձեւավորվի հանրային աջակցության տեսանկյունից, այդ ժամանակ ռեալ հնարավարություն կլինի խոսել այդ մասին»,–մանրամասնեց Խոսրով Հարությունյանը։

 Վերջինս հիշեցրեց 2013 թվականի իրավիճակը, երբ «Ժառանգություն» կուսակցությունը փետրվարին նախագահական ընտրություններին ստացավ 540 հազար ձայն, սակայն երկու ամիս անց՝ Երեւանի ավագանու ընտրություններում մի կերպ հաղթահարեց անցողիկ շեմը։ 

«Բնական է, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հանրապետկանի ռեյտինգը ցածր է։ Այս ուժերի հարաբերակցությունը ժամանակի ընթացքում պետք է կայունանա, ժամանակը դա ցույց կտա»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ