News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 21-ից Թբիլիսիի զբոսաշրջային գոտիներում ոստիկանության անձնակազմերը վերահսկողություն կիրականացնեն: Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան, հաղորդում է «Նովոստի-Վրաստանը»:

Ոստիկանների պարտականությունները կներառեն առավել հաճախ այցելող վայրերում օրենքի եւ կարգի ապահովումը եւ զբոսաշրջիկներին անհրաժեշտ օգնության ցուցաբերումը:

Այս տարվա ամռանը զբոսաշրջային սեզոնի ընթացքում «զբոսաշրջային ոստիկանության» սկզբունքով պարեկային ծառայության ստեղծման մասին նախարարը ասել է խորհրդարանում ելույթ ունենալիս:

«Երկուշաբթիից պարեկային ստորաբաժանումից 20 անձակազմ զբոսաշրջային գոտիներում վերահսկողություն կիրականացնի եւ ամեն ամիս նրանց կավելանա եւս 20 անձնակազմ: Մենք նախատեսում ենք, որ պարեկային ծառայությունը բաղկացած կլինի 60 անձնակազմից, որոնք ամբողջությամբ կհսկեն Թբիլիսիի զբոսաշրջային գոտիները», — ասել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ