Ուրբաթ Տեխասի Սանտա Ֆե քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով մի քանի մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է տեղական կրթական շրջանի աշխատակազմը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր առավոտյան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հրաձգություն: Իրավիճակը դեռեւս շարունակվում է, բայց վերահսկվում է: Հաստատվել է, որ վիրավորներ կան»,- Facebook-ի էջում գրել է աշխատակազմը:
Ներկայումս աշակերտների մի մասը տարհանվել է վտանգի գոտուց, մնացածին ոստիկանները փորձում են դուրս հանել այդտեղից: Տեղի ունեցածի մասին այլ տվյալներ եւ թե ով է կատարել հրաձգությունը չի հաղորդվում:
ABC13 հեռուստաալիքը, աղբյուրներին վկայակոչելով նշում է, որ կրակողը, ենթադրաբար, դպրոցի աշակերտ է եւ արդեն ձերբակալվել է: