News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ապրիլի 22-ին Հայանիստ գյուղում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2018 թվականի ապրիլի 22-ին Մասիս բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ աջ սրունքի փափուկ հյուսվածքներ թափանցող հրազենային վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչը՝ ծնված 21.03.1958թ.:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 60-ամյա բնակիչը հրազենային վնասվածքն ստացել է Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որտեղ մի շարք բնակիչներ մասնակցել են բողոքի ակցիային, փակել ճանապարհը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ապրիլի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, մշակվել է քննչական պլան, եւ ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողություններ՝ վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ, հարցաքննվել տարբեր անձինք։

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել հրազեն կիրառած անձի ինքնության վերաբերյալ, ով եւս  Մասիս քաղաքի բնակիչ է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝  2018 թվականի մայիսի 17-ին որոշում է կայացվել՝ Մասիս քաղաքի բնակչին՝ Ս.Կարապետյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել հետախուզում:

Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Ամենաշատ