News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Անվտանգության  խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով ներկայացրել է իր աշխատանքային առաջին օրը եւ ցուցադրել աշծատասենյակը։

«Անվտանգության խորհուրդը, ինչպես գիտեք, ՀՀ նոր Սահմանադրությամբ նոր պարտականություններ ունի՝ պաշտպանության ոլորտի նոր քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է հենց Անվտանգության խորհուրդը, այն նաեւ հիմնական պատասխանատուն  է լինելու քաղաքականության մշակման եւ այս հարցում համոզված եմ, որ մեզ շատ կօգնի գիտությունը, որրովհետեւ քաղաքականության մշակման դեպքում պետք է դրվի հենց գիտությունը եւ գիտությունը էն կարեւոր գործիքն է,որով մենք փորձելու ենք քաղաքականություն մշակել։ Բացի դրանից Անվտանգության խորհուրդը առաքելություն ունի հանրության տարբեր շերտերին ներգրավվելու, ավելի շատ բացելու այս կառույցը գիտական հանրության համար, որպեսզի մասնագետները ակտիվ մասնակցություն ունենան քաղաքկանության մշակման գործընթացում»,-ասել է նա։

Արմեն Գրիգորյանը ցուցադրել է նաեւ աշխատասենյակը, հանդիպումների սենյակը եւ հանգստի սենյակը՝ նշելով, որ դժվար այն օգտագործվի, քանի որ նոր Հայաստանում հանգստանալ չկա։

Անդրադառնալով նոր կառավարությանն ուղղված այն քննադատություններին, որ շատերը  բյուրոկրատիայի փորձ չունեն, Արմեն Գրիգորյանն ասել է, որ իրենք միայնակ չեն եկել միայնակ բոլոր հարցերը լուծելու, նոր կառավարությունն ունի հանրության աջակցությունն ու ակտիվ մասնակցությունը։

«Մենք վստահում ենք հանրային բարձր գիտակցությանը եւ համոզված են,ո ր քաղաքացիները բարձր գիտակցություն ունեն եւ նրանց մասնակցությամբ եւ  նրանց օգնությամբ, ինչպպես նաեւ գործադիրի ներսում գտնվող մարդկանց շնորհիվ, համոզված եմ, որ կարողանալու ենք լուծումներ գտնել։ Նույնիսկ ամենադժվար լուծումները կարող ենք գտնել մտածելով եւ բոլոր հիմքերը կան, որ կհաջողենք»,-ասել է Արմեն Գրիգորյանը։

Տպել
Ամենաշատ