News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկացի ներդրող եւ գործարար, Pay Pal վճարային ծառայության հիմնադիրներից Փիթեր Թիլը 50 միլիոն դոլար կներդնի առաջին պետության կառուցման համար, որը ամբողջությամբ գտնվելու է ջրի վրա: Գիտնականների եւ ճարտարապետների համագործակցությամբ, ինչպես նաեւ Պոլինեզիայի կառավարության աջակցությամբ, գործարարը նախատեսում է մինի-պետություն ստեղծել, որի բնակիչները տեղակայվելու են 300 խոշոր օբյեկտների վրա, գրում է Life-ը:

Ուորվիքի համալսարանի գիտնականները, որոնք ուղղակիորեն ներգրավված են նախագծի աշխատանքներին, կարծում են, որ արհեստական կղզի պետությունը թույլ կտա բացարձակ անկախ երկիր ստեղծել իր Vayron թվային արժույթով: Ծրագիրը կիրականացվի բոլոր ժամանակակից բարձրորակ նյութերի եւ էներգախնայող տեխնոլոգիաների կիրառմամբ: Յուրահատուկ ճարտարապետայկան համալիրը նախատեսվում է Թաիթիի ափերի մոտ կառուցել:

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ