Դամասկոսի երկու շրջաններում զինյալների գնդակոծության արդյունքում վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչ: Այդ մասին հաղորդել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մայիսի 17-ին ապօրինի զինված կազմավորումների զինյալները Դամասկոսի Ալ-Զահիրա եւ Ալ-Սալխիա թաղամասերը ականանետային գնդակոծության են ենթարկել: 5 խաղաղ բնակիչ վիրավորվել է», - ասվում է հաղորդագրությունում: