News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Նոյեմբերի 5»-ի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված, Շանթ Հարությունյանի ընկեր, ազատամարտիկ Վարդան Վարդանյանի խափանման միջոցը կիսաբաց ռեժիմից փոխվել է բաց ռեժիմի. այսօր նրան մեկ ամիս ժամկետով արձակուրդ է տրվել եւ Վարդանյանը կարող է այդ արձակուրդն անցկացնել տանը։ Այս մասին «Ազատությանը»  տեղեկացրեց Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։

Վարդանյանի պատժի կրման վերջնաժամկետը լրանում է նոյեմբերին։

Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա 11 ընկերները «անոնիմուսների երթ» էին սկսել Ազատության հրապարակից, որը Մաշտոցի պողոտայում վերաճել էր ոստիկանների հետ բախումների։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվել եւ դատապարտվել էին ազատազրկման։

Մասնավորապես՝ Վարդան Վարդանյանը մեղավոր էր ճանաչվել խուլիգանության մեջ:

Ինեսսա Պետրոսյանը նաեւ նշեց, որ այս պահին ուղիներ են փնտրում նաեւ Շանթ Հարությունյանին ազատ արձակելու ուղղությամբ։ Փաստաբանն ասաց, որ Հարությունյանը պահանջում է արդարացման դատավճիռ կայացնել եւ այլ պայմաններով ազատ արձակվելուն համաձայն չէ։

Տպել
Ամենաշատ