News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի կրության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը թիվ 189 դպրոցում դրամահավաքի դեպքերի նյութերը փոխանցել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Այդ մասին նա նշել է ֆեյսբուքյան էջում։

Նախարարը մայիսի 18-ին գնացել էր դպրոց եւ պարզել, որ վերջին զանգի համար նվերներ գնելու նպատակով դպրոցում 15 հազարական դրամ են հավաքել։ Հարությունյանի խոսքով, ամբողջ դասարանից միայն երկու ծնող է այդ մասին բարձրաձայնել։ Ավելին, երբ նախարարը վերադարձել է ԿԳՆ, դպրոցի մի քանի ծնողներ բողոքի ակցիա են արել շենքի մոտ, նախարարին մեղադրել շոու անելու մեջ։ «Շոու չեմ անում, բոլոր այդ նյութերը փոխանցել եմ ոստիկանապետին։ Անմեղության կանխավարկածից ելնելով այս պահին այլ մանրամասներ չեմ հայտնի, հուսով եմ՝ մեղավորները արժանի պատիժ կստանան»,- ասել է Հարությունյանը։

Նա նշել է, թե ահազանգեր են ստանում այլ դպրոցներում դրամահավաքների վերաբերյալ։ «ՀԵտեւողականորեն եւ դուխով իրականացնելու ենք փոփոխություններ։ Գործուն մասնակցություն կարող եք ունենալ՝ ինֆորմացիա տարածելով, հակակոռուպցիոն քարոզչություն անելով, մթնոլորտ փոխելով, որ ընտարակաշառք, դրամահավաք, կաշառք տալը ամոթ երեւույթ կլինի»,- ասել է Հարությունյանը։

Նա նաեւ նշել է, թե կեսգիշերն անց աշխատում են կառավարության ծրագրի վրա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Կրթության ծրագրում ցանկանում են ներառել առողջ ապրելակերպի դրույթներ։

Նախարարը նշել է, որ դպրոցներում դասընթացներ են մտցնելու բնապահպանության, գյուղատնտեսության վերաբերյալ, որպեսզի աշակերտները նվազագույն գիտելիքներ եւ հմտություններ ստանան այդ ոլորտների վերաբերյալ։

 

Տպել
Ամենաշատ