Կուբայում Boeing-737 ինքնաթիռի վթարից հետո Հավանայի հոսպիտալում երեք կին ծանր վիճակում է գտնվում, հաղորդում է Cuba TV-ն՝ վկայակոչելով Calixto García հոսպիտալի տնօրեն Կառլոս Մարտինեսին:
Ողջ մնացած չորրորդ մարդը հոսպիտալ տեղափոխվելուց քիչ հետո մահացել է: Տուժողները տարբեր վնասվածքներ եւ կոտրվածքներ ունեն:
Cubadebate պորտալի տվյալներով՝ Boeing 737-200-ը Cubana de Aviación ընկերությունը վարձակալել էր Մեքսիկայի Damojh ավիաընկերությունից: