News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Տեղական պետական Cubadebate  ու  Granma թերթը հրապարակել են Հավանայի օդանավակայանի մոտ վթարի ենթարկված Boeing 737-ի պայթյունի տեսագրությունը, հայտնում է ՌԲԿ-ն։

Կադրերում նկատելի է վառ լուարձակում։ Վթարի վայրը տեսանյութում ծառերի ետևում է գտնվում։ Այնտեղից հետագայում սկսում է երևալ ծուխը։

Տեղի իշխանությունները արդեն նախազգուշացրել են․ « դրական նորություններ ակնկալել չարժի»։ «Ամենայն հավանականությամբ մեծ քանակությամբ մարդ է զոհվել»,- ասել է լրագրողներին Կուբայի Պետխորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմունդեսը։

Կուբայի իշխանությունները սուգ են հայտարարել Boeing-ի վթարից հետո, որը պատկանում էր Global Air Mexico ավիաընկերությանը։

Սուգը տևելու է մայիսի 19-ի ժամը 6։00-ից մինչև մայիսի 20-ի գիշերվա 12։00։ Պետական դրոշները իջեցվել են։

Օդանավում ընդամենը 104 ուղևոր կար ու անձնակազմի վեց անդամ։ Նրանց մեծ մասը Կուբայի քաղաքացիներ են։ Օտարերկրացի ուղևորները հինգն են եղել, իսկ անձնակազմի բոլոր անդամները այլ պետության քաղաքացիներ են եղել։

Փրկարարներին հաջողվել է վթարից հետո հայտնաբերել չորս ողջ մնացածերի ։ Նրանց բոլորին հոսպիտալացրել են, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրանցից մեկը մահացել է։

Կուբայում ուղեւորատար օդանավ է կործանվել 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ