News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արտակարգ իրավիճակների նախարարությունում Հրաչյա Ռոստոմյանի նշանակմանը լուրջ չեն վերաբերվել, քննարկել են, ծիծաղել, որոշել են «հում-հում ուտել սպորտսմենին»․ այս լուրերը հասցրել են նախարարին։

Նա հենց առաջին հանդիպման ժամանակ աշխատակազմի ղեկավար հատվածին ուղիղ տեքստով ասել է, որ տեղյակ է, թե ով ինչ է ասել իր հասցեին։ Ասել է․ «Ես սպորտի նախարարն եմ եղել, բայց օլիմպիական չեմպիոն տված նախարար եմ»։

Զգուշացրել է, որ լավ տեղեկացված է եւ գիտի, թե որտեղ են ԱԻՆ-ի կոռուպցիոն ռիսկերը՝ ով ինչից ինչքան է «կերել», եւ առաջարկել է անմիջապես դիմումներ գրել ու հեռանալ՝ չսպասելով քրեական գործերի հարուցմանը։ Մեզ ասացին, որ առաջին հեռացողները, հավանաբար, կլինեն փրկարար ծառայության պետն ու տեղակալները, ինչպես նաեւ աշխատակազմի ղեկավարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իհարկե, պետք չէր բարիկադներ կառուցել, որ հետո քանդելու հիմնավորումը բերեր. Աշոտյանը՝ վարչապետի մասին
Նշենք, որ այսօր կառավարության նիստում Սյունիքի մարզպետ է նշանակվել ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը…
«Դուք եք սիրում հաշվել, նայած մեթոդաբանությունից». Աշոտյանը խուսափեց նշել ՀՀԿ խմբակցության անդամների թիվը
ՀՀԿ-ից արտահոսք եղել է այս ընթացքում, իսկ ՀՀԿ խմբակցությունից վերջին իրադարձություններից հետո դուրս գալու միայն մեկ դիմում է եղել...
ԲՀԿ–ն այնքան ամուր է, որ չի կարող փլուզվել 1-2 պատգամավորի անհատական որոշումներից. Գեւորգ Պետրոսյան
Հարցին՝ արդյոք կուսակցությունում պառակտվածություն կա, պատգամավորն արձագանքեց...
Հուշագիրը զսպաշապիկ է քաղաքական անհարկի հավակնությունները գործի դնելու համար. Գեւորգ Պետրոսյան
Մենք ունենք որոշակի պնդումներ, որոնք անելու ենք նաեւ հուշագրից հետո, բայց որոշակի հղկում է մտցնում մեր քաղաքական հավակնությունների եւ դիրքորոշումների մեջ...
«Ժամանակ». Ինչո՞ւ է Սյունիքի մարզպետ նշանակվում Հունան Պողոսյանը. պատճառը հայտնի է
Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում բացատրվում է ոչ միայն այն հանգամանքով, որ...
Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ
Շարունակում ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ամենակարեւորը՝ սիրով...
Partner news