News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հրաձգությունը սկսվել է Ջոնսբորո քաղաքում դպրոցի մոտակա ավտոկայանատեղիում, մի մարդ է զոհվել, մեկն էլ վիրավորվել։ Այս մասին ասվում է Կլեյտո օկրուգի ոստիկանության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Fox News հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը նշում է, որ խոսքը երկու կանանց մասին է, սակայն պաշտոնապես այս տեղեկությունը չի հաստատվել։ Զոհվածի ու տուժածի ինքնությունը չեն հայտնում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հրաձգությունից հետո սկսվել է խուճապ, որի հետեւանքով տուժել է մի հղի կին։

Ոստիկանության տեղական ստորաբաժանման ղեկավար Թոմաս Թրեւիկը, որը պատասխանատու է ուսումնական հաստատությունների անվտանգության համար, ABC –ի եթերում հայտնել է, որ կրակը բացվել է ավարտական երեկոյից հետո։ Նրա խոսքով՝ հրաձգությանը նախորդել է վեճ արարողության մասնակիցներից մի քանիսի միջեւ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ