News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Տեղի իշխանությունները պարզել են Թեխասում, Հյուսթոնից ոչ հեռու ՝ Սանտա-Ֆե քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվողի անձը, հայտնում է ՌԲԿ-ն։

ABC News –ին Թեխասի նահանգապետ Գրեգ Էբբոտը հայտնել է, որ կասկածյալը դպրոցի 17-ամյա աշակերտ Դիմիտրոս Պ․-ն է։ USA Today-ը հրապարակել է նաեւ դեռահասի լուսանկարը։

Մինչեւ հարձակում իրականացնելը նա, ըստ ոստիկանության տվյալների, դպրոցի ներսում ու դրսում ՝ շենքի շուրջը մի քանի պայթուցիկ սարք է տեղադրել։ Դրանք հետագայում վնասազերծվել են օպերատիվ աշխատողների կողմից։

Իսկ Պագուրցիսն ինքը, ինչպես պարզաբանել է Էբբոտը, հիմա կալանքի տակ է գնվում, նրան արդեն մեղադրանք է առաջադրվել ծանր սպանություններ կատարելու մեջ։ Նահանգապետի խոսքով՝ տղան ինքն է հանձնվել ոստիկանությանը։ Քննությունը Դիմիտրոսին համարում է «դպրոցում հրաձգության միակ պատասխանատուն»։ Վերջին տվյալներով՝ Թեխասում տեղի ունեցածի հետեւանքով զոհվել է տասը, վիրավորվել ՝ եւս տասը մարդ։

Հարձակումից հետո դպրոցականը մտադիր էր ինքնասպան լինել, պատմել է Էբբոտը , նկատելով, որ դեռահասն ինքն է խոստովանել դա քննիչներին։ Իրավապահներին տղան նաեւ պատմել է, որ դպրոցի վրա հարձակումը իր համակարգչով էր ծրագրել։

Հարձակման ժամանակ Դիմիտրոսը օգտագործել է 38 տրամաչափի ատրճանակ ու հրացան։ Ըստ ամենայնի՝ «դրանք կասկածյալի հոր օրինական զենքերն են եղել» ։ Զենքերը դպրոցի շենք բերելու համար տղան դրանք թաքցրել էր երկարափեշ վերարկուի տակ ։


 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ