News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կուբայի Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար 86-ամյա Ռաուլ Կաստրոն ճողվածքի հեռացման վիրահատության է ենթարկվել, հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Կուբայի հեռուստատեսությունը։

Նրա տեղեկություններով՝ Կաստրոն արդեն ապաքինվում է վերջերս իրականացված պլանային վիրահատությունից հետո։

Նշվում է, որ Կաստրոն հետեւում է Հավանայի մոտ ուրբաթ տեղի ունեցած ավիավթարի հետ կապված իրավիճակին ։ Կաստրոն խնդրել է իր ցավակցությունը հայտնել ավիավթարի զոհերի հարազատներին։

Ապրիլին Կաստրոն հեռացել է Կուբայի պետխորհրդի ու նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է Միգել Դիաս- Կանելը։ Սակայն Կաստրոն առնվազն մինչեւ 2021 թ մնալու է Կուբայի Կոմկուսի ղեկավար, որը երկրի միակ պաշտոնական քաղաքական կազմակերպությունն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ