News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը  որոշել է 1 մլն դոլար հատկացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ որպես Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա վիրուսի (BVVE) բռնկման պատճառով առաջացած հիվանդության դեմ պայքարի նախնական օգնություն: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) մամուլի ծառայությունը:

«Այս միջոցները կօգտագործվեն ԱՀԿ-ի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության համատեղ պատրաստած Գործողությունների ռազմավարական ծրագրի իրականացման համար` կապված Էբոլայի համաճարակի բռնկման հետ», - ասված է հայտարարության մեջ:

«Այս ծրագիրը ներառում է հիվանդությունների կանխարգելման, նման դեպքերի բացահայտման եւ դրանք բուժելու միջոցներ` նվազեցնելով վիրուսից մահացած մարդկանց թիվը եւ կանխարգելելով հիվանդության տարածումը այլ երկրներում»:

Էբոլայի վիրուսից առաջացած հիվանդությունը ժամանակակից կյանքի ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է: Այն առաջացնում է ուժեղ դող, բարձր ջերմություն, ջղակծկումներ, սրտխառնոց, արյունահոսություն, ներառյալ ներքին եւ 60-90 տոկոս դեպքերում ավարտվում է մահացու ելքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ