News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի ոստիկանությունը երկու նոր փոխոստիկանապետ ունի։

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ հանդիպում է ունեցել ոստիկանության ղեկավար կազմի հետ եւ ներկայացրել է ոստիկանապետի առաջին տեղակալին՝ գնդապետ Արման Սարգսյանին։ Վերջինս մինչ այս զբաղեցնում էր քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։

Ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել Հովհաննես Քոչարյանը, որը մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը։ Նշենք, որ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի տեղում, վերջինս հրաժարականի դիմում է ներկայացրել օրեր առաջ։

Նշենք, որ օրեր առաջ ոստիկանության համակարգից դուրս էր եկել նաեւ ԿՀԴՊ ԳՎ (6-րդ վարչության) պետ Ռաֆիկ Զաքարյանը։ Այդ պաշտոնին այսօր նշանակվել է Շիրակի մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը։

Ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը

Ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը

ԿՀԴՊ ԳՎ պետ Արտակ Կարապետյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ