News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի հեռահաղորդակցային ընկերության` ZTE-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցների մեղմացումը հնարավոր է, եթե այն խորը կառուցվածքային փոփոխությունների ենթարկվի: Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում ասել է Սպիտակ տանն առընթեր Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Կադլոուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ Վաշինգթոնը մտադիր չէ ընկերությանն անպատիժ թողնել: Միեւնույն ժամանակ ԱՄՆ նախագահի գլխավոր տնտեսական խորհրդատուն  հայտարարել է, որ ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբոր Ռոսը իր առաջարկությունները կներկայացնի այն այմանների վերաբերյալ, որոնց դեպքում ZTE-ի նկատմամբ պատժամիջոցները կարող են մեղմացվել:

«Ռոսը պետք դրա վերաբերյալ որոշում կայացնի», - ասել է Կադլոուն: Նա նաեւ նշել է, որ ZTE-ի հարցը «կենտրոնական չէ» Վաշինգթոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային հարցերի վերաբերյալ ավելի լայն համաձայնության հասնելու առումով:

Նախկինում Թրամփը պատրաստակամություն էր հայտնել ZTE- ի հետ կապված իրավիճակի կապակցությամբ ընդառաջ գնալ Չինաստանի ղեկավարությանը, երբ ZTE-ն Վաշինգթոնի կողմից կիրառված պատժամիջոցների պատճառով մասամբ կասեցրել էր իր հիմնական գործունեությունը`  ընկերության կողմից կատարված մի շարք խախտումների պատրվակով: Ամերիկացի առաջնորդը նշել էր, որ ZTE-ի նկատմամբ ձեռնարկված միջոցները «Չինաստանի հետ առեւտրի վերաբերյալ համապարփակ գործարքի ընդամենը մի փոքր մասն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ